«Կա պարզ մի ակսիոմ՝ սեփական ժողովրդին պատերազմ հայտարարողը միևնույն է պարտվում է: Սեփական ժողովրդին ընդամենը հարկ վճարող, ընդամենը ընտրաքվե համարողը միևնույն է պարտվում է: Այսօր այս դահլիճում քվեարկությամբ ոչինչ չի ավարտվելու, քվեարկության պահից սկսած միացվելու է նոր իշխանության վստահության ժամացույցը», - Ազգային ժողովի հատուկ նիստում մինչև վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության քվեարկությունն ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ փաստարկելով․ - «Որովհետև փոփոխությունները չպիտի լինեն միայն անձերի և խմբավորումների, փոփոխությունների չպիտի լինեն միայն ցանկությունների և հայտարարությունների, փոփոխությունները չպիտի լինեն հին կուռքերը նորերով փոխարինելով: Մեզ կուռքեր պետք չեն, մեզ պետք են իրական, շոշափելի, տեսանելի փոփոխություններ»: