Մատչելիության հղումներ

Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը շնորհավորել են նորընտիր վարչապետին


«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը (ձախից), Վարդան Գրիգորյանը և Նուբար Աֆեյանը (աջից)՝ Երևանում անցկացվող միջոցառման ժամանակ, 28-ը մայիսի, 2017թ․
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը (ձախից), Վարդան Գրիգորյանը և Նուբար Աֆեյանը (աջից)՝ Երևանում անցկացվող միջոցառման ժամանակ, 28-ը մայիսի, 2017թ․

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին:

«Շնորհավորում ենք Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու առիթով, որն արտահայտում է Հայաստանի ժողովրդի կամքը` հրատապ և վճռական փոփոխությունների հասնելու ճանապարհին», - նշված է շնորհավորական ուղերձում: - «Հայաստանում և Հայաստանից դուրս գտնվող բոլոր հայերի հետ, մենք պատրաստակամ ենք, ինչպես միշտ, ոչ միայն աջակցել, այլև շարունակաբար նպաստել Հայաստանի արդար և խաղաղ զարգացմանը: Այս նոր շրջադարձը նաև հնարավորություն է տալիս աշխարհի հայության ոգևորությունն ու գիտելիքներն ուղղել Հայաստանի և Արցախի զարգացմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG