Մատչելիության հղումներ

Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանն ազատվել են պաշտպանության փոխնախարարի պաշտոններից


Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը մայիսի 8-ին՝ լիազորությունները վայր դնելուց առաջ ընդունել է որոշում Արտակ Զաքարյանին իր դիմումի համաձայն ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղեկալի պաշտոնից ազատելու վերաբերյալ: Այս մասին որոշումը տեղադրված է e-gov.am կայքում:

Կարեն Կարապետյանի մեկ այլ որոշմամբ Արտակ Դավթյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից:

Կարեն Կարապետյանը մայիսի 8-ին վայր դրեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարի լիազորությունների կատարումը։

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում «Իմ քայլը» շարժման առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ:

Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG