Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Հայաստանի նախագահի գրասենյակի այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ շնորհավորական ուղերձում ասվում է.

«Հարգարժան Վլադիմիր Վլադիմիրի,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Ձեր բազմամյա պետական գործունեությունը, հարուստ քաղաքական փորձն ու ի շահ Ռուսաստանի բարգավաճման և երկրի քաղաքացիների բարօրության՝ նախանշված նպատակներին հասնելու հետևողականությունը արժանացրել են Ձեզ բարձր հեղինակության և հայրենակիցների խորը հարգանքին:

Այսօր ցանկանում եմ հատուկ ընդգծել Ձեր հսկայական անձնական ավանդը մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում՝ միջպետական փոխգործակցության ողջ սպեկտրով, ներառելով համագործակցությունը քաղաքական, տնտեսական, ռազմական, ռազմա-տեխնիկական, գիտական, հումանիտար և այլ ոլորտներում:

Հայաստանում բարձր են գնահատում Ձեր սկզբունքային դիրքորոշումը և հետևողական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ու արդար կարգավորման հարցում:

Ցանկանում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, քաջ առողջություն և նորանոր հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին՝ բարեկեցություն և բարգավաճում»:

Հիշեցնենք, երեկ Կրեմլում կայացած երդմնակալության հանդիսավոր արարողության ժամանակ Վլադիմիր Պուտինը չորրորդ անգամ ստանձնեց Ռուսաստանի նախագահի պաշտոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG