Մատչելիության հղումներ

Նավթի գները աճել են՝ ներդրողները սպասում են Իրանի հարցով Թրամփի որոշմանը


Նավթահանք, արխիվ
Նավթահանք, արխիվ

Նավթի գները աճել են և հասել 2014 թվականի նոյեմբերից ի վեր ամենաբարձր մակարդակին՝ մեկ բարելի դիմաց 70 դոլար և ավելի, քանի որ ներդրողները սպասում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը Իրանի հետ միջուկային համաձայնագրի հարցով։

Ներդրողները մտավախություն ունեն, որ Թրամփը այսօր կհայտարարի Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին, քանի որ այդ դեպքում պաշտոնական Թեհրանի դեմ պատժամիջոցները կվերականգնվեն։

Աշխարհի վեց գերտերությունների և Իրանի միջև 2015-ի հուլիսին ստորագրված համաձայնագիրը ենթադրում է Թեհրանի միջուկային ծրագրերի սահմանափակում՝ Արևմուտքի պատժամիջոցները մեղմելու դիմաց:

Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ համաձայնագիրը շատ անհաջող է, և պահանջել է վերանայել այն: Այս տարվա հունվարին ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ եթե փոփոխություններ չկատարվեն, Վաշինգտոնը կդադարեցնի իր մասնակցությունը այդ համաձայնագրին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG