Մատչելիության հղումներ

Սերժ Թանկյանը Հայաստանում տեղի ունեցածը գեղեցիկ հեղափոխություն է որակում։ Այդ մասին աշխարհահռչակ ռոք երաժիշտը հայտարարեց երեկ «Զվարթնոց» օդանավակայանում, «Ազատության» հարցին ի պատասխան։

«Ազատություն». - Պարոն Թանկյան, ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանում։

Թանկյան. - Մի գեղեցիկ հեղափոխություն։

«Ազատություն». - Պարոն Թանկյան, ինչո՞ւ ժողովուրդը ոտքի ելավ, անընդհատ խոսվում էր հուսալքության մասին, և հանկարծ այսպիսի ալիք, ի՞նչ պատահեց։

Թանկյան. - Ժամանակը եկել էր, երբ որ ժամանակը գալիս է և ժողովուրդը ոտքի է կանգնում, ոչ մի բան չի կարողանում կասեցնել։

«Ազատություն». - Իշխանություններից Ձեզ եղե՞լ են կոչեր հեռու մնալ, չգալ Հայաստան ցույցերի օրերին։

Թանկյան. - Չէ, երբեք։

«Ազատություն». - Նիկոլ Փաշինյանի մասին՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք, հուսադրո՞ղ թեկնածու է։

Թանկյան. - Շատ հուսադրող է, հուսադրող բառը վստահ չեմ հասկանում, հույսո՞վ, շատ մեծ հույսեր ունենք Նիկոլից, մեր ժողովրդի թեկնածուն է։ Միշտ Նիկոլի վրա պետք է աչքներս պահենք ու վստահ լինենք, որ չի հուսահատեցնի մեզ, բայց ինքն արդեն ցույց տված է իր ակտիվիզմը, պայքարելու սերը։

Թանկյանը նաև նշեց, որ երկու շաբաթ է չի քնել, հավելելով, որ սփյուռքահայությունը հոգով-սրտով ժողովրդի հետ է։

Հիշեցնենք, աշխարհահռչակ երգիչը վերջին շրջանում պարբերաբար ուղերձներով էր հանդես գալիս Հայաստանում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ՝ ողջունելով ժողովրդական շարժումը:

Իր ուղերձներից մեկում Թանկյանը խոստացել էր շուտով Հայաստանում լինել։ Երեկ երեկոյան նա ժամանեց Հայաստան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG