Մատչելիության հղումներ

Սերժ Թանկյանը կոչ է անում պաշտոնանկ անել Սերժ Սարգսյանին


«Անհավատալի է, Սերժ Սարգսյանը բառացիորեն սպառնում է Հայաստանի քաղաքացիներին բռնությամբ ու մարտի մեկով, եթե նրանք չդադարեցնեն իրենց խաղաղ ցույցերն ու դիմադրությունը», - այսօր Փաշինյան-Սարգսյան բանակցություններից հետո Ֆեյսբուքի իր էջում գրել է ամերիկահայ հայտնի երաժիշտ, System Of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը:

Աշխարհահռչակ երաժիշտը դիմել է Հայաստանի Խորհրդարանին՝ կոչ անելով «ճիշտ որոշում կայացնել և անհապաղ զրկել Սարգսյանին իշխանությունից, որպեսզի խուսափեն արյունահեղությունից և մարդկանց էլ չդրդեն դրան»:

Ավելի ուշ Թանկյանը նաև տարածել է «Ազատության» ուղիղ հեռարձակումը, որտեղ երևում է՝ ինչպես են իրավապահները ցրում բողոքի ակցիան:

«Ոստիկանությունը տարավ Նիկոլ Փաշինյանին, շարժման մյուս առաջնորդներին ու ցուցարարներին: Ամոթ ձեզ», - գրել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG