Մատչելիության հղումներ

2018-ի հունվար-մարտին՝ եկամտահարկի 7 տոկոս աճ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ․ ՊԵԿ


Գործարան Հայաստանում, արխիվ
Գործարան Հայաստանում, արխիվ

Այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին հարկային մարմնի կողմից պետական բյուջե է ապահովվել 329.4 միլիարդ դրամ հարկային եկամուտ: Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ 2017-ի նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային մասով պետական բյուջեի եկամուտների աճը բացարձակ թվով կազմում է 47․4 միլիարդ դրամ կամ 16.8 տոկոս:

Նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ առևտրային հարկ վճարողների կողմից վճարված հարկերը՝ առանց դրոշմանիշային վճարների, աճել են 21 տոկոսով, որից խոշոր և միջին հարկ վճարողներինը` 21.1 տոկոսով, փոքր հարկ վճարողներինը` 20.6 տոկոսով:

2018-ի ապրիլին հարկային մարմնի կողմից պետական բյուջե է ապահովվել 108.3 միլիարդ դրամ հարկային եկամուտ: 2017-ի նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային մասով պետական բյուջեի եկամուտների աճը բացարձակ թվով կազմում է 23.2 միլիարդ դրամ կամ 27.2 տոկոս:

Նախորդ տարվա ապրիլի համեմատ առևտրային հարկ վճարողների կողմից վճարված հարկերը՝ առանց դրոշմանիշային վճարների, աճել են 34.9 տոկոսով, որից խոշոր և միջին հարկ վճարողներինը` 37.9 տոկոսով, փոքր հարկ վճարողներինը` 23.6 տոկոսով:

ՊԵԿ մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ 2018-ի հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առկա է շուրջ 5.6 միլիարդ դրամ կամ 7 տոկոս եկամտային հարկի հաշվարկային աճ: Ցուցանիշը հիմնականում պայմանավորված է առևտրային հարկ վճարողների մոտ գրանցված շուրջ 6.1 մլրդ դրամ կամ 12.6 տոկոս աճով: 2018 թվականին 2017-ի դիտարկվող ամիսների համեմատ ամսական միջին աշխատավարձն աճել է 7 հազար 60 դրամով կամ 4.3 տոկոսով, իսկ վարձու աշխատողների թիվն աճել է 18 հազար 29-ով կամ 3․7 տոկոսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG