Մատչելիության հղումներ

Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ․ ԱԻՆ


Տեսարան Երևանից
Տեսարան Երևանից

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում` մայիսի 6-ի ցերեկը, 7-ի օրվա երկրորդ կեսին, 8-ից 11-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Օդի ջերմաստիճանն 8-ին կնվազի 4-ից 6 աստիճանով, այնուհետև կբարձրանա 2-ից 3 աստիճանով:

Երևանում մայիսի 6-ի ցերեկը, 7-ի երեկոյան ժամերին, 8-ից 11-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

Երևանում այսօր ցերեկը սպասվում է 18-ից 20, գիշերը 11-ից 13 աստիճան տաքություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG