Մատչելիության հղումներ

Ալեքսեյ Նավալնին ազատ է արձակվել


Ոստիկանները բերման են ենթարկում Նավալնիին, 5-ը մայիսի, 2018թ․
Ոստիկանները բերման են ենթարկում Նավալնիին, 5-ը մայիսի, 2018թ․

Ռուսաստանի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին ազատ է արձակվել:

Թվիթերի իր էջում նա գրել է, որ ոստիկանությունում իր նկատմամբ հանրահավաքներ կազմակերպելու և ոստիկանությանը չենթարկվելու երկու արձանագրություն է կազմվել:

«Բայց կեսգիշերին նրանք որոշեցին մինչ դատական լսումներն ինձ ազատ արձակել»․ - գրել է նա:

Շաբաթ օրը Ալեքսեյ Նավալնին ու հարյուրավոր ցուցարարներ Մոսկվայում բերման են ենթարկվել՝ չարտոնված հանրահավաքին մասնակցելու համար:

Պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանով մեկ 1600 մարդ է բերման ենթարկվել:

Մայիսի 5-ին Ռուսաստանի շուրջ 90 քաղաքներում բողոքի ակցիաներ անցկացվեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ՝ «Նա մեր ցարը չէ» կարգախոսով:

Մայիսի 7-ին Պուտինը չորրորդ անգամ ստաձնելու է երկրի նախագահի պաշտոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG