Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն ու ԵՄ-ը դատապարտել են ցուցարարների նկատմամբ Ռուսաստանի իշխանությունների գործողությունները


Բողոքի ակցիա Սանկտ-Պետերբուրգում, 5-ը մայիսի, 2018թ․
Բողոքի ակցիա Սանկտ-Պետերբուրգում, 5-ը մայիսի, 2018թ․

Միացյալ Նահանգները դատապարտել է Ռուսաստանում «խաղաղ ցուցարարների»​ ձերբակալությունները և կոչ արել իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել նրանց։

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Հիզեր Նոյերթը Թվիթերի իր միկրոբլոգում, մասնավորապես, գրել է․ - «Քաղաքական լիդերները, ովքեր վստահ են իրենց լեգիտիմությանը, չեն ձերբակալում խաղաղ ընդդիմադիրներին՝ բողոքի ակցիաներին մասնակցելու համար»։

Եվրամիությունը ևս դատապարտել է ցուցարարների ձերբակալությունները և նրանց նկատմամբ կիրառված կոշտ ուժն՝ այն որակելով սպառնալիք խոսքի և հավաքների ազատությունը:

Հիշեցնենք՝ «Նա մեր ցարը չէ» կարգախոսով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ երեկվանից ամբողջ Ռուսաստանով մեկնարկած բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 1600 մարդ է ​բերման ենթարկվել, բերման ենթարկվածների թվում կան անչափահասներ։

Սանկտ-Պետերբերգում ցուցարարների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել։ Ոստիկանները ցուցարարների նկատմամբ կոշտ ուժ են կիրառել, ինչպես նաև ռետինե մահակներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG