Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ ռուսաստանյան մի շարք քաղաքներում մտցված է հատուկ ռեժիմ


ՖԻՖԱ-ի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ՝ Հայաստանի միգրացիոն պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի մի շարք քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, 2018թ․ մայիսի 25-ից հուլիսի 25-ը ընկած ժամանակահատվածում մտցված է հատուկ ռեժիմ:

Միգրացիոն ծառայությունը պարզաբանում է, որ Վոլգոգրադ, Եկատերինբուրգ, Կազան, Կալինինգրադ, Մոսկվա, Նիժնի Նովգորոդ, Դոնի Ռոստով, Սամարա, Սանկտ Պետերբուրգ, Սարանսկ և Սոչի քաղաքներում մտցված հատուկ ռեժիմը ենթադրում է, որ oտարերկրյա քաղաքացիները, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, պարտավոր են ՌԴ վերոնշյալ քաղաքներ մուտք գործելուց հետո 24 ժամվա ընթացքում հաշվառվել ՌԴ ՆԳ նախարարության համապատասխան տարածքային մարմնում, սահմանափակվելու է նշված քաղաքներ ուղևորափոխադրող ավտոբուսների մուտքը, նշված ժամանակահատվածում խստացվելու է նաև միգրացիոն հսկողությունը:

Միգրացիոն ծառայությունը նաև Հայաստանի քաղաքացիներին հորդորում է պահպանել ՌԴ տարածքում գտնվելու կանոնները, քանի որ «անգամ փոքր իրավախախտումները կարող են խիստ միջոցների կիրառման պատճառ դառնալ»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG