Նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա հրամանագրով՝ նախկին պատգամավոր, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը նշանակվել է նախագահի խորհրդական՝ հասարակական հիմունքներով:
Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։
Հիշեցնենք՝ Պողոսյանը պատգամավոր էր ընտրվել համամասնական ընտրակարգով 2012 թվականին «Ժառանգություն» կուսակցությունից: