Մատչելիության հղումներ

Նյարդապարալիտիկ նյութի մի տեսակ անցած տարի արտադրվել է Չեխիայում, ապա ոչնչացվել. Զեման


Ոստիկանները Սկրիպալների տան հարակից տարածքում, արխիվ
Ոստիկանները Սկրիպալների տան հարակից տարածքում, արխիվ

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ ըստ երկրի ռազմական հետախուզական գործակալության զեկույցի, Մեծ Բրիտանիայում ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման համար օգտագործված նյարդապարալիտիկ նյութի նմանատիպ մի տեսակ արտադրվել է անցած տարի Չեխիայում՝ փոքր քանակությամբ, ապա փորձարկվել և ոչնչացվել է:

Միլոշ Զեմանը երեկ հայտարարել է, թե չեխական հակահետախուզական գործակալության մեկ այլ զեկույց բացահայտում է, որ ոչնչացված նյութը կոչվել է ոչ թե «Նովիչոկ», այլ՝ A230, բայց նույն խմբին է պատկանել:

Հիշեցնենք՝ 66-ամյա Սերգեյ Սկրիպալին և նրա 33-ամյա դուստր Յուլյա Սկրիպալին մարտի 4-ին հայտնաբերել են Սոլսբերիում պարտեզի նստարանին՝ անգիտակից վիճակում: Թունավորում է ստացել նաև նրանց օգնության հասած բրիտանացի ոստիկան Նիք Բեյլին:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ռուսաստանին մեղադրեց Սկրիպալների թունավորման համար՝ դա որակելով «Ռուսաստանի կողմից Բրիտանիայի նկատմամբ ուժի ապօրինի գործադրում»։

Մեծ Բրիտանիան հայտարարեց, որ ռուսաստանցի նախկին լրտեսին թունավորել են «Նովիչոկ» կոչվող նյարդապարալիտիկ նյութով, որը ստեղծվել է Ռուսաստանում։

Ռուսաստանը հերքում է մեղադրանքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG