Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների հետ:
Ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտոնական կայքէջի, հանդիպմանը քննարկվել են պետականաշինությանը, երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխնախագահ Վահրամ Բալայանը: