Մատչելիության հղումներ

Բողոքի ցույցի են դուրս եկել Տավուշի մարզպետարանի, Իջևանի քաղաքապետարանի աշխատակիցները


Georgia/Armenia - Participants of the protest rally in Ijevan. 28Apr2018.

Այսօր գործադուլ են անցկացնում Տավուշի մարզպետարանի աշխատակիցները՝ բացի հիմնականում պաշտոնյաներից, մարզկենտրոն Իջևանի քաղաքապետարանի աշխատողները՝ բացի քաղաքապետից:

Մարզպետարանի, քաղաքապետարանի աշխատակիցները միացել են Իջևանում բողոքի ակցիաներին:

Տավուշի փոխմարզպետ Լևոն Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ աշխատում են՝ ապահովելու մարզպետարանի բնականոն գործունեությունը: Նա նաև հավաստիացրեց, որ մարզպետ Հովիկ Աբովյանը մարզում է և աշխատավայրում է:

Ցուցարարները, որոնց միացել են նաև բանկերի տեղական մասնաճյուղերի, հարկային պետական տեսչության և այլ կառույցների աշխատակիցներ, փակել են Տավուշի մարզի մի շարք ճանապարհներ:

Երեկ Ազգային ժողովում մոտ տասը ժամ տևած ելույթներից, հարցուպատասխանից հետո տեղի ունեցավ վարչապետի ընտրության հարցով քվեարկությունը։ Վարչապետի միակ թեկնածու, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:

Քվեարկությունից հետո Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվող բազմամարդ հանրահավաքում կոչ արեց առավոտից վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG