Մատչելիության հղումներ

Հրաժարական է տվել տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարը


Վարազդատ Կարապետյանը, լուսանկարը՝ Ֆեյսբուքից

Երեկ երեկոյան հրաժարական է ներկայացրել Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վարազդատ Կարապետյանը:

«Իմ սիրելի ընկերներ, այս իրավիճակում չեմ կարող անտարբեր մնալ։ Ես վայր եմ դնում փոխնախարարի իմ լիազորությունները՝ չգիտեմ էլ, թե ո՛ւմ ներկայացնեմ հրաժարականս։ Մեր երկիրը հիմքից մաքրելու կարիք կա։ Հաջողություն մեզ», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Կարապետյանը:

Վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:

Քվեարկությունից հետո Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվող բազմամարդ հանրահավաքում կոչ արեց առավոտից վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG