Մատչելիության հղումներ

Մայիսի 4-6-ը՝ կարճատև անձրևներ և ամպրոպներ


Հայաստանի տարածքում այսօր և առաջիկա գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Վաղը երեկոյան ժամերին առանձին շրջաններում, մայիսի 4-6-ը` կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG