Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Շփման գծում կրկին նկատվում են ադրբեջանական զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ ու տեղաշարժեր


ԼՂ ՊՆ շենքը Ստեփանակերտում, արխիվ
ԼՂ ՊՆ շենքը Ստեփանակերտում, արխիվ

ԼՂ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ «ի տարբերություն հանգստյան օրերին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հաստատված հարաբերական հանգիստ իրադրության՝ ապրիլի 30-ից սկսած առաջնագծում կրկին նկատվել են հակառակորդի զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ ու տեղաշարժեր, որոնք շարունակվել են նաև այսօր»:

«Պաշտպանության բանակի առաջապահ ուժերը աչալրջորեն հետևում են առաջնագծում տեղ գտնող զարգացումներին և իրավիճակը պահում լիակատար վերահսկողության ներքո», - ասված է հաղորդագրությունում, որում նաև տեսանյութ է հրապարակված:

Հիշեցնենք, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը անցած շաբաթ ևս պարբերաբար հաղորդում էր շփման գծում ադրբեջանական բանակի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG