Մատչելիության հղումներ

Իսրայելի վարչապետը Իրանի միջուկային ծրագրի ենթադրյալ արխիվներ է բացահայտում


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ներկայացնում է Իրանի միջուկային ծրագրի ենթադրյալ արխիվները, Թել Ավից, 30-ը ապրիլի, 2018թ․
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ներկայացնում է Իրանի միջուկային ծրագրի ենթադրյալ արխիվները, Թել Ավից, 30-ը ապրիլի, 2018թ․

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հազարավոր փաստաթղթերի պատճեններ են ստացել, որոնք վկայում են, որ Թեհրանը փորձում է միջուկային զենք ձեռք բերել:

Երեկ Թել Ավիվում ասուլիսի ընթացքում Նեթանյահուն նաև հայտարարել է, որ գերտերությունների հետ 2015 թվականին միջուկային համաձայնագիրը ստորագրելուց հետո Իրանը թաքցրել է իր միջուկային ծրագրի արխիվները:

Եվրոպական երկրները չեն ընդունել Իսրայելի կողմից որպես ապացույց ներկայացված փաստաթղթերի կարևորությունը, Միացյալ Նահանգները, մինչդեռ, ողջունել է՝ այդ փաստաթղթերը գնահատելով որպես «իրանական ստի» ապացույց:

«Փաստաթղթերը վկայում են, որ Իրանը տարիներ շարունակ միջուկային զենքի գաղտնի ծրագիր է ունեցել», միևնույն ժամանակ, սակայն, հերքում, որ նման զենք է մշակում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն երեկ Եվրոպա և Մերձավոր Արևելք ուղևորությունից վերադարձին: «Դա նշանակում է, որ [գերտերությունների հետ Իրանի միջուկային գործարքը] հիմնված չէ բարեխղճության և թափանցիկության վրա», - ասել է Փոմփեոն` հավելելով, որ Իսրայելի ներկայացրած փաստաթղթերը «նոր տեղեկատվություն» են պարունակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG