Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին՝ առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Ապրիլի 30-ի գիշերը և օրվա առաջին կեսին, մայիսի 4-ին՝ կեսօրից հետո, Հայաստանի շրջանների զգալի մասում, մայիսի 3-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ մայիսի 1-2-ը, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մայիսի 1-3-ը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Ըստ նույն աղբյուրի՝ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG