Մատչելիության հղումներ

Մխիթարյանը մասնակցեց «Մանչեսթր Յունայթեդ»-«Արսենալ» խաղին և գոլի հեղինակ դարձավ


Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մարզաշապիկով, արխիվ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը այսօր առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ ապրիլի 5-ին Լոնդոնում Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ հանդիպման ժամանակ վնասվածք ստանալուց հետո և գոլի հեղինակ դարձավ՝ գնդակն ուղարկելով իր նախկին թիմի դարպասը:

Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարում «Մանչեսթր Յունայթեդ»-ը «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում 2:1 հաշվով առավելության հասավ լոնդոնյան ակումբի նկատմամբ: Հաշիվը 16-րդ րոպեին բացեց Պոլ Պոգբան, 51-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը վերականգնեց հավասարակշռությունը, 90-րդ րոպեին Մարուան Ֆելաինին խփեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հաղթական գնդակը:

Նշենք, որ 75-րդ րոպեին Մխիթարյանը փոխարինվեց և լքեց խաղադաշտը:

Այս պարտությունից հետո էլ «Արսենալ»-ը Պրեմիեր լիգայի մրցաշարում շարունակում է վեցերորդ հորիզոնականը զբաղեցնել:

Մխիթարյանը «Արսենալ»-ի կազմում խփեց իր երրորդ գնդակը, նա նաև վեց գոլային փոխանցման հեղինակ է դարձել լոնդոնյան ակումբում:

Հիշեցնենք, Հայաստանի հավաքականի ավագը «Մանչեսթր Յունայթեդ»-ից «Արսենալ» է տեղափոխվել հունվարի վերջին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG