Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կողմերին հորդորում է իրականացնել բարեխիղճ բանակցություններ նոր կառավարության ձևավորման շուրջ


«Միացյալ Նահանգները շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում տիրող իրավիճակին», - ասված է Հայաստանի իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթի տարածած հայտարարությունում: - «Որպես Հայաստանի բարեկամ մենք բոլոր կողմերին հորդորում ենք իրականացնել բարեխիղճ բանակցություններ` Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձևավորման շուրջ և հասնել այնպիսի հանգուցալուծման, որը կարտացոլի ՀՀ բոլոր քաղաքացիների շահերը»:

«Մենք պաշտպանում ենք բոլոր կողմերի միջև երկխոսությանը նպաստելուն ուղղված նախագահ Սարգսյանի աշխատակազմի շարունակական ջանքերը: Մենք շարունակում ենք գոհունակությամբ արտահայտվել ցույցերի խաղաղ բնույթի վերաբերյալ և համոզմունք ենք հայտնում, որ առաջիկա օրերին անվտանգային ուժերն ու խաղաղ ցույցերի իրենց իրավունքն իրացնողները կշարունակեն զերծ մնալ բռնություններից», - նաև հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG