Մատչելիության հղումներ

Նաիրի Պետրոսյանը՝ Հայաստանի երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար


Նաիրի Պետրոսյան, լուսանկարը՝ Ֆեյսբուքից
Նաիրի Պետրոսյան, լուսանկարը՝ Ֆեյսբուքից

Հայաստանի երրորդ նախագահի գրասենյակը կղեկավարի Նաիրի Պետրոսյանը:

«Երեկ հանդիպեցի Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նա ինձ առաջարկեց ստանձնել իր՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահի գրասենյակը ձևավորելու աշխատանքը: Նրա՝ որպես պետության ղեկավարի հետ աշխատանքը միշտ պատիվ եմ համարել և սիրով ընդունել եմ այդ առաջարկը: Գրասենյակի մասին լրացուցիչ տեղեկություններ կհայտնեմ հաջորդիվ», - Ֆեյսբուքում գրել է Պետրոսյանը:

Սերժ Սարգսյանը ապրիլի 17-ին Հայաստանի վարչապետ ընտրվելուց և նշանակվելուց հետո Նաիրի Պետրոսյանին նշանակել էր վարչապետի օգնական: Ապրիլի 23-ին Հայաստանի երրորդ նախագահը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG