Մատչելիության հղումներ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը վաղն անձամբ հանդես է գալու հայտարարությամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը այսօր ավելի վաղ հույս էր հայտնել, որ մինչև մայիսի 1-ը Հայ հեղափոխական դաշնակությունը և «Ծառուկյան» դաշինքն իրենց դիրքորոշումները կհստակեցնեն Հայաստանում ստեղծված ճգնաժամը լուծելու վերաբերյալ:

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից րոպեներ առաջ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարեց, որ ԲՀԿ-ն և Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը՝ անձամբ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, «միանում են Հայաստանում և աշխարհասփյուռ հայության շրջանում ծավալված համաժողովրդական շարժմանը՝ կոչ անելով իշխանություններին գիտակցել պահի լրջությունն ու իրավիճակի անխուսափելիությունը և անհապաղ կատարել քայլեր, որոնք կնպաստեն ստեղծված կացության հանգուցալուծմանը»։

Ապրիլի 25-ին ՀՅ Դաշնակցությունը հայտարարեց իշխող կոալիցիայից դուրս գալու մասին: Երեկ Դաշնակցության նախարարներն ու մարզպետները հրաժարական տվեցին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG