Մատչելիության հղումներ

Ապրիլի 27-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Այս մասին ասված է ԱԺ պաշտոնական կայքում:

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մայիսի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 7, մայիսի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 12 հարց:

Խորհրդի որոշմամբ սահմանվել է մայիսի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG