Մատչելիության հղումներ

Հանրապետության հրապարակում քննիչի հնչեցրած հայտարարության կապակցությամբ ծառայողական քննություն է նախապատրաստվում


ՀՀ Քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստվում է ծառայողական քննություն այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի կատարած քաղաքական հայտարարության կապակցությամբ։

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, նսվում է, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, որը սահմանում է Հավաքներին մասնակցելու և հավաքներ կազմակերպելու սահմանափակումները, ուղղակի ամրագրում է, որ «Դատավորները, դատախազները, քննիչները, ինչպես նաև զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողները հավաքներին մասնակցելիս պետք է քաղաքական չեզոքություն և զսպվածություն ցուցաբերեն» և իրավունք չունեն կազմակերպելու այնպիսի հավաքներ, որոնք կարող են կասկածի տակ դնել իրենց քաղաքական չեզոքությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG