Մատչելիության հղումներ

Պետական բուհերի ռեկտորների խորհուրդը քաղաքական ուժերին երկխոսության կոչ է անում


Ցույց Երևանում, 23-ը ապրիլի, 2018թ.

Հայաստանի պետական բուհերի ռեկտորների խորհուրդը կոչ է անում քաղաքական բոլոր ուժերին, սոցիալական խմբերին, ողջ հասարակությանը ընթացող քաղաքական գործընթացներն անհապաղ տեղափոխել միայն իրավական դաշտ, երկխոսության հարթակ։

«Ընթացող քաղաքական գործընթացներն անհրաժեշտ է անհապաղ տեղափոխել միայն իրավական դաշտ, երկխոսության հարթակ և բոլոր խնդիրները լուծել քաղաքական սեգմենտի ամբողջական մասնակցությամբ ու կոնսենսուսի ճանապարհով՝ բացառելով ատելության մթնոլորտի խորացումը և բռնության հավանական գործադրումը: Միայն այս կերպ հնարավոր կլինի երկիրը դուրս բերել ստեղծված լարված իրավիճակից», - ըստ Կրթության և գիտության նախարարության, ասված է ռեկտորների խորհուրդի հայտարարությունում:

Ապրիլի 23-ին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարականտվեց վարչապետի պաշտոնից, վարչապետի լիազորությունները ստանձնեցառաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը:

Այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում նախատեսված էին Սերժ Սարգսյանի իշխանավարման շարունակման դեմ պայքարը գլխավորող Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի բանակցությունները, որոնք, ըստ Փաշինյանի, պետք է վերաբերեին «իշխանության անցնցում փոխանցմանը»։ Այս գիշեր, սակայն, հայտնի դարձավ, որ բանակցությունները չեն կայանալու, Փաշինյանը հայտարարեց բողոքի անհնազանդության գործողությունները վերսկսելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG