Մատչելիության հղումներ

Վանաձորի պետական համալսարանի ուսանողները դասադուլ են հայտարարել


Բողոքի ցույց Վանաձորում, 23-ը ապրիլի, 2018թ.
Բողոքի ցույց Վանաձորում, 23-ը ապրիլի, 2018թ.

Վանաձորի պետական համալսարանի ուսանողները դասադուլ են հայտարարել։

Նրանք «Միացիր» կոչերով երթով անցնում են մյուս բուհերի մոտով՝ կոչ անելով ուսանողներին միանալ իրենց։

Ապրիլի 23-ին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարականտվեց վարչապետի պաշտոնից, վարչապետի լիազորությունները ստանձնեց առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը:

Այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում նախատեսված էին Սերժ Սարգսյանի իշխանավարման շարունակման դեմ պայքարը գլխավորող Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի բանակցությունները, որոնք, ըստ Փաշինյանի, պետք է վերաբերեին «իշխանության անցնցում փոխանցմանը»։ Այս գիշեր, սակայն, հայտնի դարձավ, որ բանակցությունները չեն կայանալու, Փաշինյանը հայտարարեց բողոքի անհնազանդության գործողությունները վերսկսելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG