Մատչելիության հղումներ

«Մենք շարունակում ենք պահանջել Ցեղասպանության ճանաչում». «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը


«Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյան, արխիվ
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյան, արխիվ

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում է, որ այսօր «միանում է ողջ ժողովրդին և համայն մարդկությանը՝ հիշատակելով և դատապարտելով Օսմանյան Թուրքիայում 103 տարի առաջ սկսված` հայ ժողովրդի Ցեղասպանությունն ու Մեծ հայրենազրկումը»:

«Մենք շարունակում ենք պահանջել ճանաչում, հատուցում և մեր պատմական իրավունքների վերականգնում: Թերևս` Ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերին մեծագույն հարգանքի տուրքի մատուցումը 1991-ին Հայաստանի Հանրապետության և, մասնավորապես, ժողովրդավարական Նոր Հայաստանի վերակերտումն էր, որին մեր հասարակությունը ծնունդ տվեց հենց երեկ՝ խաղաղ, ոչ բռնի թավշյա հեղափոխության միջոցով: Շնորհավորում ենք Հայաստանի ղեկավարներին և բոլոր քաղաքացիներին, ովքեր առաջին քայլն արեցին ազատ, ինքնիշխան և արդարացի Հայրենիք դարբնելու պատվավոր առաքելության ճանապարհին: Արդարություն` տանը, արդարություն` դրսում», - ասված է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG