Մատչելիության հղումներ

Ֆիննախը զգուշացնում է տնտեսության մեջ հնարավոր բացասական զարգացումների մասին


Ֆինանսների նախարար Վարդան Արամյան, արխիվ

Հայաստանի Ֆինանսների նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մտահոգություն է հայտնում երկրում ընթացող զարգացումների առնչությամբ:

«Նման իրավիճակների շարունակական դրսևորումները կարող են բացասական հետևանքներ թողնել երկրի միջազգային վարկանիշի, ինչպես նաև համաշխարհային ֆինանսական շուկաների մասնակից-ներդրողների մոտ մեր տնտեսության ապագա զարգացումների ընկալումների վրա: Ինչպես հայտնի է, վերջերս «Fitch» և «Moody’s» միջազգային վարկանիշային կազմակերպությունները բարձր են գնահատել Հայաստանի մակրոտնտեսական կատարողականը և հարկաբյուջետային կարգապահության բարելավումը, որոնց հիման վրա մեր երկրի տնտեսական հեռանկարները կայունից փոխվել են դրականի:

Ուստի շատ կարևոր ենք համարում, որ բոլոր զարգացումներն ընթանան հանրային քաղաքական երկխոսության, կառուցողական քննարկումների և փոխադարձ համաձայնության համատեքստում: Շուկաները սիրում են քաղաքական կայունություն, հավասարակշռություն և ցածր ռիսկեր: Ցանկացած տևական հուզում, բնականաբար, չի կարող չազդել երկրի արժութային պարտատոմսերի վարկանիշի վրա, բարձրացնելով վերջինիս տոկոսադրույքները, ինչն էապես կդժվարացնի պետական բյուջեի պակասուրդը արտաքին էժան միջոցներով ֆինանսավորելու հնարավորությունները»,- նշված է ֆիննախի տարածած հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG