Մատչելիության հղումներ

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը չգիտի, թե որտեղ է պահվում երեկ Արցախի փողոցից բերման ենթարկված պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

«Ճիշտն ասած կոնկրետ տեղը ես չգիտեմ, իրավապահ մարմիններից ես հարցրել եմ, թե արդյո՞ք տեղեկացված է ընտանիքը և ներգրավված է փաստաբան, պատասխանել են, որ այո, փաստաբանը ներգրավված է որպես պաշտպան և իրականացվում են համապատասխան գործողություներ», - այսօր ասուլիսին ասաց Հարությունյանը։

Ապրիլի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և նրա հրաժարականը պահանջող ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե, բանակցությունները տապալվեցին:

Հանդիպումից հետո Փաշինյանը իր կողմնակիցներին կոչ արեց կրկնակի թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները՝ հայտարարելով, որ ժամը 19:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթական հանրահավաքը: Հանդիպումից հետո ցուցարարները Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան: Արցախի փողոցի վրա ոստիկանությունը տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո հատուկ միջոցների գործադրմամբ փորձեց ցրել ցույցը՝ բերման ենթարկելով տասնյակ ցուցարարների: Ժամեր անց հաղորդվեցընդդիմադիր երեք պատգամավորների ձերբակալության մասին:

Եթե Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը տեղափոխվել են ոստիկանության Շենգավիթի բաժանմունք, ապա Նիկոլ Փաշինյանի գտնվելու մասին տեղեկություն չկար։ Ավելի ուշ Փաշինյանի կինը հայտնեց, որ ընդդիմադիր պատգամավորը գտնվում է ոստիկանության Սևանի բաժնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG