Մատչելիության հղումներ

ԱԱԾ֊ն կրկին ահազանգում է «ազգային անվտանգությանը սպառնացող հանցագործությունների» մասին


Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, մեկ անգամ ևս արձանագրելով, որ «վերջին օրերին հանրապետությունում անհանդուրժողականության և սահմանադրական կարգի հիմունքների դեմ ուղղված ոտնձգությունների ակտիվացման պայմաններում տարբեր անձանց և խմբավորումների կողմից շարունակվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը սպառնացող նոր հանցագործությունների ծրագրմանն ուղղված կազմակերպչական գործունեությունը»։

«Ազգային անվտանգությանը սպառնացող հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառների և պայմանների վերացման, ահաբեկչական ու ծայրահեղական ցանկացած դրսևորումների և հանրորեն վտանգավոր այլ արարքների կանխման ու խափանման նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը լիարժեք կիրառելու է օրենքով իրեն վերապահված հակազդման միջոցների ողջ գործիքակազմը», - նաև ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:

Հիշեցնենք, երեկ ԱԱԾ֊ն հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ տարածել՝ նշելով, որ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու կասկածանքով բերման են ենթարկվել ու ձերբակալվել են «Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռեր» զինված խմբի ան­դամ­ների հետ առնչություն ունեցող ՀՀ քա­ղա­քացիներ Հ.Բ-ն և Շ.Մ-ն», ինչպես նաև «վերջիններիս ենթադրյալ 4 հանցակիցները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG