Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանն ու Գարեգին երկրորդը քննարկել են երևանյան իրադարձությունները


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ:

Ըստ Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, հանդիպմանը քննարկվել են պետություն-եկեղեցի փոխհարաբերություններին և Լեռնային Ղարաբաղի հոգևոր կյանքին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահը կարևորել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դերը հայոց անկախ պետականության և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում:

Անդրադարձ է կատարվել նաև Երևանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին։ Երկուստեք նշվել է երկրում ներքաղաքական կայունության պահպանման և բոլոր վիճահարույց հարցերը բացառապես օրենքի սահմաններում ու երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG