Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանն այսօր Նախագահական նստավայրում հյուրընկալել է Բակո Սահակյանին


«Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Նախագահական նստավայրում հյուրընկալել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին», - տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

«Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Երկու նախագահներն իրենց մտահոգությունն են արտահայտել երկրում ծավալվող ներքաղաքական զարգացումների կապակցությամբ: Նշելով, որ Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխավորման կարևորագույն գործոնը եղել և մնում է երկրի ներքին կայունությունը, Նախագահները կարևորել են բոլոր վիճահարույց հարցերը բացառապես օրենքի սահմաններում ու երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG