Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը իրավունք ունի ցրելու հավաքը․ Արդարադատության նախարարություն


Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը իրավական կարգավորումների վերաբերյալ ծանուցում է հրապարակել հավաքներին մասնակցող ՀՀ քաղաքացիների համար:

Մեկնաբանելով Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ցույցերը ղեկավարող ընդդիմադիր առաջնորդների հայտարարությունները, Վարչությունը նշել է, որ հավաքի կազմակերպիչների կողմից տրված «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի հրապարակային մեկնաբանությունները «աղավաղված են ներկայացնում օրենսդրական կարգավորումները»:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հարկ է համարում պարզաբանել, որ՝ «եթե հավաքը դադարեցնելու համար ոստիկանության սահմանած ժամկետում հավաքը կամովին չի դադարեցվում, ապա Ոստիկանությունը իրավունք ունի ցրելու հավաքը»:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն, հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի օրինական որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերը առաջացնում են քրեական պատասխանատվություն», - նաև ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG