Մատչելիության հղումներ

Ժամը 18-ի դրությամբ բերման է ենթարկվել 233 մարդ


Ըստ Ոստիկանության հրապարակած վերջին տվյալների, ժամը 18-ի դրությամբ բերման է ենթարկվել 233 քաղաքացի:

Այսօր առավոտից քաղաքացիները դարձյալ տարերայնորեն ու պարբերաբար փակ են փահել Երևանի խոշոր պողոտաները, խաչմերուկներն ու փողոցները: Օրվա ընթացքում լարված է եղել թե՛ կենտրոնում, թե՛ ծայրամասերում, քաղաքացիները պարբերաբար փակել են Ազատության, Արշակունյաց, Կիևյան, Կոմիտաս, Մաշտոցի պողոտաները, Աշտարակ ու Աբովյան տանող ճանապարհները, Խանջյան, Կորյուն, Հալաբյան, Սարյան, Ամիրյան ու Աբովյան փողոցները:

Քաղաքացիների խմբերը հիմնականում հետիոտնային անցումներով անդադար անցուդարձ անելով են կաթվածահար անում երթևեկությունը, վարորդները, սակայն, ոչ միայն վեճի չէին բռնվում փողոցը փակող երիտասարդների հետ, այլև աջակցում էին նրանց՝ ազդանշաններով:

Փողոցները պարբերաբար փորձում էին փակել նաև վարորդները՝ իրենց մեքենաները պարբերաբար կանգնեցնելով փողոցի երթևեկելի մասում: Ոստիկանները որոշ ժամանակ անց բացում էին ճանապարհները՝ երբեմն համոզելով, երբեմն բերման երնթարկելով քաղաքաքցիներին ու վարորդներին:

Բողոքի ակցիաներին ակտիվորեն մասնակցում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատակիցները, ովքեր առավոտից փակում են հիմնականում իրենց գրասենյակների մոտ գտնվող փողոցները:

«Ւրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյան․ - «Այստեղ հիմնականում Թումոյում աշխատողներն են: Ես գիտեմ, որ նաև Ազատության պողոտան փակել են Ռայկոմի մոտ աշխատող ծրագրավորողները: Ընդ որում, բավականին օրիգինալ է այստեղ մարդկանց պահվածքը․ մարդիկ ո՛չ նստում են, ո՛չ կանգնում են: Մարդիկ ընդամենը փողոցն են անցնում, անընդհատ փողոցն են անցնում»:

Բողոքի ցույցերին ակտիվորեն մասնակցում են ուսանողները: Մի ուսանող «Ազատությանն» ասաց․ - «Վերջապես ուսանողությունը դուրս ա էկել, իրա ամբողջ ուժը հիմա ցույց ա տալիս: Ու պետք է վախենան այ էս ուսանողությունից: Ազատ, անկախ Հայաստան, արդարություն ա ուզում էս ուսանողությունը»:

Այսօր փողոցները փակելու գործին միացել էին նաև բեռնատարների վարորդները՝ իրենց մեքենաներով: Այդպես փակվել էր Գևորգ Չաուշի հրապարակը: Երեք բեոնատարներ այսօր տևական ժամանակ փակած էին պահում Հալաբյան փողոցը՝ նշելով, թե միանում են երիտասարդների պայքարին:

Երբեմն էլ՝ բերման ենթարկելով քաղաքացիներին: գյուլբենկյան փողոցում օրինակ սակայն քաղաքացիները թույլ չտվեցին քաղաքացիներից մեկին ոստիկանություն տանել ։

Օրվա ընթացքում ոստիկանները հարյուրավոր քաղաքացիների բերման ենթարկեցին: Այդուհանդերձ, օրինակ, Գյուլբենկյան փողոցում քաղաքացիները թույլ չտվեցին իրենցից մեկին բերման ենթարկել:

Բողոքի ակցիաների ըթնացքում հիմնականում հնչում էր «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսը և կոչ ոստիկաններին՝ միանալ իրենց։

XS
SM
MD
LG