Մատչելիության հղումներ

Ուսանողները շրջափակել են «Կամազ»-ը, եռագույնն ամրացրել դիմապակուն


Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողները Թումանյան-Սարյան փողոցների հատվածում շրջափակել են «Կամազ» մակնիշի բեռնատարը՝ վարորդը փորձում էր մեքենայով ճեղքել ուսանողների կազմած պատը։

Ցուցարարները մեքենայի դիմապակուն եռագույն դրոշն են փակցրել՝ փակելով վարորդի տեսադաշտը, որպեսզի նա չկարողանա առաջ շարժվել։

Նշենք, որ մի քանի ժամ է ուսանողները փակել են պահում Երևանի կենտրոնի այդ խաչմերուկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG