Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ՔԿ-ն ճշգրտում է Կեմերովոյի հրդեհի զոհերի թիվը՝ 60, այլ ոչ թե 64


Ռուսաստան - Կեմերովոյում հարգանքի տուրք են մատուցում հրդեհի զոհերի հիշատակին, 29-ը մարտի, 2018թ․
Ռուսաստան - Կեմերովոյում հարգանքի տուրք են մատուցում հրդեհի զոհերի հիշատակին, 29-ը մարտի, 2018թ․

Ռուսաստանի քննչական կոմիտեն պնդում է, որ Կեմերովոյում «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով զոհվածների թիվը 60 է, այլ ոչ թե 64, ինչպես հաղորդվում էր ավելի վաղ: Այս մասին ասվում է գերատեսչության կողմից այսօր տարածված հայտարարությունում:

Հրդեհը տեղի է ունեցել մարտի 25-ին, 60 զոհերի թվում չորս տասնյակից ավելի երեխաներ կան:

Հաղորդվել է, որ կրակի բռնկման պահին առևտրի կենտրում հակահրդեհային ահազանգը չի աշխատել, իսկ տարհանման ելքերը հիմնականում արգելափակված էին:

Հրդեհի գործով ձերբակալված է 7 անձ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG