Մատչելիության հղումներ

Այսօրվա հանրահավաքի և երթի մասին իրազեկում չի ներկայացվել. Երևանի քաղաքապետարան


Երևանի քաղաքապետարանի շենքը
Երևանի քաղաքապետարանի շենքը

Այսօր՝ ապրիլի 19-ին անցկացվող հանրային հավաքի և երթի համար «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքին համապատասխան Երևանի քաղաքապետարան իրազեկում չի ներկայացվել, հավաք և երթ անցկացնելու վերաբերյալ ի գիտություն ընդունելու մասին որոշում չի կայացվել, նման հայտարարություն տարածեց Երևանի քաղաքապետարանը։

Քղաքապետարանը նաև նշում է, որ ապրիլի 13-18-ն ընկած ժամանակահատվածում հանրային հավաք և երթ անցկացնելու համար Նիկոլ Փաշինյանը և Վահագն Հովակիմյանը գրավոր իրազեկումներ են ներկայացրել Երևանի քաղաքապետարան, որոնց հիման վրա կայացվել են համապատասխան որոշումներ, սակայն հավաքը և երթը անցկացվել են իրազեկման պահանջների, այդ թվում՝ որոշումներում նշված սահմանափակումների խախտմամբ (հավաքները և երթերը անցկացվել են այլ վայրերում և փողոցներով):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG