Մատչելիության հղումներ

Մաշտոց-Թումանյան խաչմերուկի միջադեպի ևս մեկ մասնակից է ձերբակալվել


Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հայտնաբերել է Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի ևս մեկ մասնակցի։

«Քիչ առաջ ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել է Երևան քաղաքի բնակիչ, 1986 թ. ծնված Մ. Ռ.-ն, որը կասկածվում է ապրիլի 17-ին, ժամը 23-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում կատարված անկարգությունների մեջ: Մ. Ռ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: Նախաքննությունը շարունակվում է», - ասված է կեսօրին մոտ Հայաստանի ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

Այսօր ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր այս գործով մեկ անձի ձերբակալության մասին, իսկ ժամեր անց էլ հաղորդեց, որ ձերբակալվել է նաև երկրորդ անձը:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ուշ երեկոյան տեղեկություն ստացվեց, որ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում մի խումբ քաղաքացիներ անկարգություններ են իրականացնում։

Տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են երկու տասնյակ երիտասարդներ կոտրում լուսացույցները, գովազդային վահանակները, ճանապարհային երթևեկության նշանները և նետում փողոց, նաև ոստիկանական մեքենաների ուղղությամբ երկաթներ են նետում։ Ոստիկանները նրանց հեռացնում են փողոցի երթևեկելի հատվածից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG