Մատչելիության հղումներ

Մաշտոց-Թումանյան խաչմերուկում անկարգությունների գործով մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ


Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով մեկ անձ ձերբակալվել է, ֆեյսբուքյան իր էջում գրել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Նրա փոխանցմամբ, ձերբակալվածը Երևանի բնակիչ է։

«Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ- որոնողական միջոցառումներ՝ կատարված անկարգություններին անմիջական մասնակցություն ունեցած բոլոր անձանց հայտնաբերելու, նրանց գործողություններն անհատականացնելու եւ համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։ Դեպքի վերաբերյալ առկա տեսանյութում պատկերված բոլոր անձանց վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին», - գրել է Տռուզյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ուշ երեկոյան տեղեկություն ստացվեց, որ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում մի խումբ քաղաքացիներ անկարգություններ են իրականացնում։

Տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են երկու տասնյակ երիտասարդներ կոտրում լուսացույցները, գովազդային վահանակները, ճանապարհային երթևեկության նշանները և նետում փողոց, նաև ոստիկանական մեքենաների ուղղությամբ երկաթներ են նետում։ Ոստիկանները նրանց հեռացնում են փողոցի երթևեկելի հատվածից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG