Ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց՝ դիմելով լրագրողներին։
Հայտարարությունում մասնավորապես ոստիկանությունը նշում է, որ «Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող հավաքի վայրերում Ոստիկանությունը իրականացնում է հասարակական կարգի խախտումները կասեցնող գործողություններ»:
Ոստիկանությունը խնդրում է լրագրողներին «հավաքի վայրից պահպանել ողջամիտ հեռավորություն՝ Ոստիկանության ծառայական պարտականությունների կատարմանը չխոչընդոտելու համար»:
«Ոստիկանության խնդրանքը հարգելու դեպքում ձեր և ձեր գույքի անվտանգությունը հնարավորինս կլինի երաշխավորված», - ասված է հայտարարությունում։