Մատչելիության հղումներ

Արմավիրում դպրոցականները բողոքի ակցիա են իրականացնում


Արմավիրի դպրոցների մոտ երեք տասնյակ աշակերտներ բողոքի ակցիա են իրականացնում քաղաքի թիվ 4 դպրոցի մոտ։

Նրանք նշում են, թե տեղեկություններ ունեն, որ դպրոցի տնօրինությունը կողպել է դպրոցի դռները և թույլ չի տալիս աշակերտներին միանալ երթին։

Ցուցարարները կոչով դիմեցին աշակերտներին՝ դուրս գալ և միանալ հանրահավաքին։

Դպրոցի տնօրենը հորդորեց ցուցարարներին «դասապրոցեսը չխանգարել», «Ազատությանն» էլ փոխանցեց, որ դպրոցի դռները կողպված չեն։

Ցուցարարները «Քայլ արա, մերժիր Սերժին» կոչերով շարունակում են շրջել Արմավիրի փողոցներով։

Նշենք, որ այսօր Կրթության և գիտության նախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ հորդորելով քաղաքական ուժերին, հասարակական նախաձեռնություններին և անհատներին «զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից»:

Նախարարության հաղորդագրությունում մասնավորապես ասված էր. - «Նկատի ունենալով վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին դպրոցահասակ երեխաների և դեռահասների ներգրավման հրապարակային կոչերը՝ Կրթության և գիտության նախարարությունը հորդորում է քաղաքական ուժերին, հասարակական նախաձեռնություններին և անհատներին զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG