Մատչելիության հղումներ

Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի. ԱՆ


Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 18-ի, ժամը 11։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի։

«4-ի վիճակը մասնագետները գնահատում են բավարար։ Նրանց մոտ հիմնականում առկա են վերջույթների մակերեսային վնասվածքներ և սալջարդեր», - ասված է հաղորդագրությունում։

Ըստ նախարարության, մեկ տուժած, ում մոտ իրականացվել է կոտրված ոսկրերի արտաօջախային անշարժացում, վերակենդանացման բաժանմունքում հսկողության տակ է գտնվում` նաև վնասվածքի հետ չառնչվող հիվանդության կապակցությամբ։

Առողջապահության նախարարությունը նշում է, որ վիրահատված ոստիկանը տեղափոխվել է Ոստիկանության հոսպիտալ։

«Բոլոր տուժածներն անցել են անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություններ, ստանում են առողջական վիճակին համապատասխան բուժում», - ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ Բաղրամյան պողոտայում ոստիկանների և ցուցարարների միջև ապրիլի 16-ին տեղի ունեցած բախման արդյունքում Երևանի բուժհաստատություններ էր դիմել 46 քաղաքացի, որից 6-ը՝ ոստիկաններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG