Մատչելիության հղումներ

Հայաստանի նորընտիր վարչապետին շնորհավորել է Ամենայն Հայոց կաթողիկոսը

Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Սերժ Սարգսյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ Վեհափառի շնորհավորական նամակում մասնավորապես ասված է․- «Ազգային ժողովն այսօր Ձեզ ընտրեց վարչապետ՝ վստահությամբ, որ կառավարման Ձեր բազմամյա փորձառությամբ և նոր հանգամանքով շարունակելու եք Ձեր ջանքերը մեր ժողովրդի կյանքի առաջընթացի ապահովման ու զորացման, հայրենի մեր երկրի խաղաղության ու կայունության պահպանման և միջազգային հարթակներում ազգային շահերը պաշտպանելու գործում»։

«Մեր երկիրն ու ժողովուրդը տակավին գտնվում են սահմանների անվտանգության ապահովման, արցախյան հիմնախնդրի կարգավորման հրամայականների հանդիման, ինչպես նաև ներքին կյանքի տարբեր դժվարությունների ու խնդիրների առջև: Վճռորոշ այս ժամանակահատվածում, որպես մեր երկրի վարչապետ, վերստին Ձեզ է վիճակված հանձնառությամբ պատասխանատվություն ստանձնել՝ հանուն մեր հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և համազգային մեր իղձերի իրականացման», - իր նամակում գրել է Վեհափառը:

XS
SM
MD
LG