Մատչելիության հղումներ

ԼՂ արտգործնախարարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին


Ստեփանակերտ, 17-ը ապրիլի, 2017 թ․
Ստեփանակերտ, 17-ը ապրիլի, 2017 թ․

Այսօր ԼՂ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:

«Կողմերը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը։ Այս համատեքստում ընդգծվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կայունության պահպանման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվող դիտարկումների վերաբերյալ մի շարք հարցերի»,- նշված է ԼՂ ԱԳՆ հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG