Մատչելիության հղումներ

Քաղաքացիներին անվճար իրավական օգնություն տրամադրելու նպատակով փաստաբանների խումբ է ձևավորվել


Հանրային միջոցառումների ժամանակ ոստիկանության կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքում քաղաքացիներին առաջին իրավաբանական անվճար օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատում փաստաբանների խումբ է ձևավորել, տեղեկացնում է Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունը:

«Փաստաբաններ-բերման ենթարկվածներ կապն ապահովելու պատասխանատուն է փաստաբան Գևորգ Մկրտչյանը: Արագ արձագանքման հեռախոսահամարներ՝ (010) 600701, (077) 007792», - ասված է ՓՊ մամուլի հաղորդագրությունում:

Ավելի վաղ Հայաստանի ոստիկանությունից «Ազատությանը» հայտնել էին, որ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկվել 29 քաղաքացիներ, ովքեր մեղադրվում են վարչական իրավախախտումների մեջ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG