Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ զինծառայող է մահացել՝ «արտակարգ պատահարի հետևանքով»


ԼՂ ՊՆ շենքը Ստեփանակերտում, արխիվ

Երեկ ժամը 19:15-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ 20-ամյա զինծառայող Ալեք Նվերի Կարապետյանը, հաղորդում է ԼՂ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG