Մատչելիության հղումներ

Իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում իշխանավարման շարունակման դեմ պայքարող ցուցարարները Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երևանի Ֆրանսիայի հրապարակից Բաղրամյան պողոտայով ուղղվեցին դեպի խորհրդարանի շենք:

Ցուցարարներին նման կոչ արեց Փաշինյանը՝ հայտարարելով, որ գնում են իր, ինչպես նաև ակցիային մասնակցող մյուս երեք պատգամավորների աշխատավայր:

Ընդդիմադիր գործիչը ցուցարարներին կոչ արեց վեճի ու հակամարտության մեջ չմտնել ոստիկանների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG